-
23.09.2015|
12:42
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:
-
20.09.2015|
21:03
Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Հալիձոր և Շինուհայր համայնքների դպրոցներում նոր ուսումնական տարվանից սկսած՝ ինժեներական լաբորատորիաներ կգործեն, որոնք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
-
19.09.2015|
14:42
Թալինի տարածաշրջանի 14-18 տարեկան 30 աղջիկներ սովորում են գոբելենագործության հմտությունները։ Նախաձեռնությունը «Բարեկամություն» հասարակական կազմակերպությանն է, որը «Ապագան քո ձեռքերում է» ծրագրի միջոցով փորձում է լուծել գյուղաբնակ աղջիկների զբաղվածության հարցը, նաև խթանել ձեռագործությունը։
-
19.09.2015|
00:34
Հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման քաղաքականության շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 12 հատուկ և ներառական կրթություն իրականացնող Ջ. Կիրակոսյանի անվան Երևանի թիվ 20 դպրոցներ: Նախարարը շրջել է դպրոցներում, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ:
-
19.09.2015|
00:33
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում բացված Մ. Վ․ Լոմոնոսովի անվանՄոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ:
-
16.09.2015|
19:14
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 15-ին մասնակցել է Եվրոպական Միության Տեմպուս «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերի խթանումը Արևելյան հարևանության տարածքում» (ATHENA) ծրագրի եզրափակիչ միջոցառմանը, տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
-
15.09.2015|
13:33
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպում է ունեցել ԵՀ կրթության և մշակույթի գլխավոր տնօրինության բարձրագույն կրթության արդիականացման և Էրասմուս ծրագրի գծով տնօրեն Ադամ Թայսոնի հետ:
-
11.09.2015|
15:07
Երեկ «Արտաշատի ԲԿ» հոսպիտալացված Բաղրամյան գյուղի դպրոցականներն ապաքինվում են։ Նրանց զգալի մասն արդեն դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցում է գտնվում 5 երեխա։
-
11.09.2015|
15:06
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ընդլայնում է ուսանողների սոցիալական աջակցության ծրագրերը։ Մասնավորապես, հիմնադրամը հայտարարել էր պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում փոխհատուցելու մասին։
-
09.09.2015|
11:29
Սեպտեմբերի 8-ին Երևանի պետական բժշկական համալսարանում բացվեց բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը։ Ներկա էին Մուրադ Մուրադյանի ընտանիքի անդամները, զինակից, բժիշկ, ուսանողական ընկերները, բժշկական համալսարանի դասախոսներ, ուսանողներ։
Ներկաները պատմում էին իրենց հուշերը հերոսի մասին։